ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Երևան Քարտով Դուք հնարավորություն եք ստանում անվճար տեղափոխվել անհատական ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ:

Եթե Երևան Քարտը ձեռք եք բերել առցանց տարբերակով, ապա այդ գնման հաստատումը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալուց հետո Դուք կարող եք վստահ լինել, որ արդեն ունեք միակողմանի տեղափոխման հնարավորություն:

Եթե արդեն գնել եք Երևան Քարտ, ապա գնումից անմիջապես հետո կարող եք օգտագործել օդանավակայանից դեպի քաղաքի ցանկացած կետ անվճար տեղափոխվելու Ձեզ տրված հնարավորությունը:

Տեղափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է:

- էլեկտրոնային նամակի միջոցով նախապես տեղեկացնել մեզ Ձեր չվերթի մանրամասների մասին (չվերթի համարը, ժամանման ամսաթիվը և ժամը), ինչպես նաև նշել այն հասցեն, ուր պետք է տեղափոխվեք օդանավակայանից: (առցանց տարբերակով գնման դեպքում)

- Երևան ժամանելուն պես (օդանավակայանից Քարտի ձեռքբերման դեպքում՝ գնումից անմիջապես հետո) անհրաժեշտ է միանալ օդանավակայանի անվճար Wi-Fi-ին և գրել կամ զանգահարել մեզ +37444604080 հեռախոսահամարին Viber կամ Whatsapp հավելվածների միջոցով, նկարագրել Ձեր արտաքին տեսքը, արտահագուստը (այլ տարբերանշաններ, որոնք կօգնեն վարորդին հեշտությամբ ճանաչել Ձեզ), նշել այն ճշգրիտ ժամը, երբ պատրաստ կլինեք դիմավորելու վարորդին և Ձեր նշած ժամին սպասել Ելք 1 - ի մոտ: Ի պատասխան Ձեր նամակին՝  մեր կողմից կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն մոտեցող մեքենայի վերաբերյալ (մակնիշը, գույնը, պետհամարանիշը):

- Խնդրում ենք սպասել ելքի մոտ (այդ ամբողջ ընթացքում ստուգելով ինտերնետային կապի առկայությունը, որպեսզի մեզ հետ կապը չընդհատվի) և մեքենան նստելուց առաջ անպայման նույնականացնել մեքենայի՝ Ձեզ ուղարկված տվյալները:

Եթե Երևան Քարտը գնել եք գրասենյակից կամ Երևանում գտնվող այլ վաճառակետից, ապա դեպի օդանավակայան անվճար տեղափոխվելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել վերոնշյալ հեռախոսահամարով՝ տեղեկացնելով տեղափոխման օրվա, ժամի և այն հասցեի մասին, ուր պետք է մոտենա մեքենան:

Իսկ, եթե Ձեզ անհրաժեշտ չէ օդանավակայանի միակողմանի տեղափոխումը, ապա կարող եք օգտագործել այդ հնարավորությունը որպես երկու անվճար երթ (յուրաքանչյուրը 6-8 կմ սահմաններում) Երևան քաղաքում, որի համար նույնպես անհրաժեշտ է տեղափոխման մանրամասների մասին նախապես մեզ տեղեկացնել:

Ուշադրություն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գիշերային ժամերին (00:00-09:00) հնարավոր չէ կազմակերպել տրանսֆեր մասնավոր տաքսիով: Դրա փոխարեն կարող եք խնդրել տոմս հանրային էքսպրես ավտոբուսի համար դեպի Զվարթնոց օդանավակայան կամ հակառակ ուղղությամբ։

Անվճար

Adress Աբովյան 2

Tel +374 12 22 33 22, 96 16 60 60

Www www.yerevancard.com